Մատչելիության հղումներ

Համագործակցության համաձայնագիր` Լիտվայի Վիտուտաս Մանգուս եւ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանների միջեւ


«Համաձայնագիրն ուղղակի թղթի վրա չի մնա, քանի որ մինչեւ այն ստորագրելն արդեն երեւում են դրա պտուղները. Վիտուտաս Մագնուսի երկու դասախոսներ մի քանի օր է դասախոսություններ են կարդում համալսարանում:

Սակայն առողջ համագործակցության համար լեզվաբանական համալսրանը պետք է ունենա ֆինանսական համապատասխան միջոցներ», - շարունակեց ռեկտորը:

Նրա պնդմամբ, եթե լինեն հովանավորներ` համալսարանը հնարավորություն կունենա ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնել, դասախոսների վերապատրաստման ուղարկել, սակայն նման համագործակցության մասին խոսելը դեռ վաղ է:

Լսելով լիտվերենը` Սուրեն Զոլյանը նշեց, որ լեզուն առաջին անգամ է հնչում համալսարանում եւ պետք է մտածել դրա դասավանդման մասին:

Վաղը համալսարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ կբացվի մարդու իրավունքների դպրոց, որն իր դռները կբացի բոլոր բուհերի ուսանողների առջեւ:

Սուրեն Զոլյանի խոսքով, այստեղ կդասավանդեն ոչ միայն հայաստանյան առաջատար մասնագետներ, այլեւ եվրոպական երկրներից հրավիրված դասախոսներ:

Դասընթացները կտեւեն 6 ամիս:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG