Մատչելիության հղումներ

logo-print

Մեդվեդեւը առաջարկել է ամրապնդել համաշխարհային քաղաքական եւ տնտեսական անվտանգությունը


Հանդես գալով Ռուսաստանի Դաշնային ժողովում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր ուղերձով դիմել է ռուսաստանցիներին` առաջարկելով համաշխարհային քաղաքական եւ տնտեսական անվտանգությունը բարձրացնելուն նպատակաուղղված մի շարք միջոցառումներ:

Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ արդեն «անկհայտ է դարձել համաշխարհային անվտանգության նոր համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, որը ցանկացած տարածաշրջանի նկատմամբ միեւնույն մոտեցումները կունենա»: Մեդվեդեւը հատկապես շեշտել է եվրատլանտյան տարածաշրջանում` Ռուսաստանի, Եվրոպայի եւ Միացյալ Նահան•ների հարաբերությունները կանոնակար•ելու անհրաժեշտությունը:

«Աշխարհը չի կարելի ղեկավարել մեկ մայրաքաղաքից», - Միացյալ Նահանգներին ակնարկելով ասել է Ռուսաստանի նախագահը: - «Ինքնավստահությունը եւ ուժային փաստարկները այլեւս առաջվա նման համոզիչ եւ արդյունավետ չեն»:

«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել ցանկաց?ած տարածաշրջանային հակամարտության լուծման», - նշել է Մեդվեդեւը` կարեւորագույն խնդիրների շարքում առանձնացնելով «Ճգնաժամային իրավիճակների կարգավորման ունիվերսալ դիվանագիտական մեթոդների սահմանումը»:

Դմիտրի Մեդվեդեւի գնահատմամբ` կովկասյան ճգնաժամը կրկին ապացուցեց, որ հակամարտությունների լուծման ուժային տարբերակը թույլ չի տալիս «կենսունակ լուծումներ» գտնել: Ռուսաստանը պատրաստ է, միջազգային իրավունքի վրա հիմնվելով, «աջակցել սահմանային տարածաշրջաններում անկայունության օջախների վերացմանը»:

Ռուսաստանի առաջնորդը նաեւ հավաստել է. - «Կշարունակենք մասնակցել մերձդնեստրյան եւ ղարաբաղյան հակամարտությունների լուծմանը, համագործակցել բոլոր հետաքրքրված կողմերի հետ»:

Անդրադառնալով համաշխարհային տնտեսական անվտանգության խնդիրներին, Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է «առավելագույնս մեծ արագությամբ ձեւավորել համաշխարհային ?ֆինանսական կառուցվածքի նոր օրենքները»: Այս ասպարեզում, ըստ Մեդվեդեւի, մենաշնորհները անթույլատրելի են:

«Նոր ??ֆինանսական համակարգը պետք է ապահովի իր բոլոր մասնակիցների շահերը», - հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG