Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը ողջունում է Օբամայի հաղթանակը


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը ողջունում է Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչներից Լեւոն Զուրաբյանը Օբամայի հաղթանակը բնութագրեց որպես «ժողովրդավարության տպավորիչ դրսեւորում»:

Զուրաբյանի փոխանցմամբ, Հայ ազգային կոնգրեսը «պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ, մասնավորապես` տարածաշրջանում խաղաղության եւ ժողովրդավության հաստատման գործում»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG