Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը Օբամային զգուշացրել է չփոխել Հայոց ցեղասպանության հանդեպ Միացյալ Նահանգների քաղաքականությունը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու կապակցությամբ Բարաք Օբամային հղած շնորհավորական ուղերձում շեշտել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները պայմանավորված են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը չճանաչելու` Միացյալ Նահանգների այժմյան քաղաքականության շարունակմամբ:

«Հույս ունենք, որ ընտրարշավի ժամանակ հնչեցված որոշ թեզիսներ այդպես էլ կմնան որպես ընտրարշավային խնդիրներ», - լրագրողներին այսօր ասել է Էրդողանը` մեկնաբանելով իր ուղերձը եւ ակնարկելով ամերիկահայերին տված Օբամայի խոստումները` նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Թուրքիայի եւ Ամերիկայի միջեւ հարաբերությունները պայմանավորված են մեր երկրների միջեւ գոյություն ունեցող կապերի ռազմավարական բնույթով, ոչ թե [Միացյալ Նահանգների] վարչակարգերի փոփոխությամբ», - ասել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG