Մատչելիության հղումներ

Վթարի է ենթարվել Հայաստանի զինված ուժերի մի ուղղաթիռ


Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, այսօր ժամը 14-ի սահմաններում ՀՀ զինված ուժերին պատկանող ՄԻ-24 ռազմական ուղղաթիռը Երեւանի Էրեբունի օդանավակայանում ուսումնամարզական պլանային հերթական թռիչքի պատրաստվելիս շրջվել է եւ վթարի ենթարկվել, ինչի արդյունքում զոհվել է այդ պահին թռիչքուղու վրա գտնվող օդաչու, կապիտան Արշակ Գագիկի Ներսիսյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

«Հերթական թռիչքի ժամանակ տեղից շարժվելիս շրջվել է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը: - «Եվ զարմանալի բան է տեղի ունեցել` մահացել է թռիչքուղու վրա կանգնած օդաչուն, ոչ թե [ուղղաթիռի] մեջի օդաչուն»:

Շահսուվարյանը հավելեց, որ այլ մանրամասներ «առայժմ չունի»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG