Մատչելիության հղումներ

Անահիտ Շահբազյանը Songs of the World միջազգային մրցույթ-փառատոնի հաղթող


Անահիտը մրցույթին մասնակցել է պրոդյուսեր Սամվել Գրի•որյանի աջակցությամբ, ում հանդիպել է այս տարվա ամռանը անցկացված «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ընթացքում:

Անահիտը ամռանը դարձել է «Բազե երգ» մրցույթի հաղթողը, որից հետո էլ «Արմենիա» պրոդուսերական ընկերությունը Մոսկվայից հրավեր է ուղարկել նրան մասնակցելու Մոլդովայում անցկացվող Songs of the World մրցույթին:

«Բազե» համահայկական հավաքի ժամանակ միշտ ի հայտ են եկել նոր անուններ, նոր կատարողներ, իսկ մեզ բախտ է վիճակվել նրանց ներկայացնել տարբեր մրցույթ-փառատոնների: Երգիչներ Ավո Խալաթյանը, Ռազմիկ Ամյանը, Պարույր Գրիգորյանը իրենց առաջին քայլերը արել են «Բազեից», - ասում է Սամվել Գրիգորյանը:

Մրցույթին մասնակցում էին 13 երկրներ, որոնցից 6-ը ԱՊՀ երկրներ էին: Մյուս 7 մասնակիցներից 6-ը Եվրոպայից էին, իսկ մեկը` Բրազիլիայից:

Մրցույթը անցկացվել է երկու փուլով. առաջին փուլում մասնակիցները ներկայանցրել են մոլդովական ազգային երգ, իսկ երկրորդ փուլում` երգ իրենց ազգային լեզուներով:

Անահիտը մրցույթին ներկայացրել է «Իմ երգ» երգը, որի երաժշտության հեղինակը Արթուր Գրիգորյանն է, իսկ բառերի հեղինակը Շուշան Պետրոսյանը:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG