Մատչելիության հղումներ

Մոսկվայի ոստիկանությունը 300 մարդու է ձերբակալել` քաղաքի կենտրոնում իշխանությունների կողմից արգելված ցույց անցկացնելու փորձի համար:

Արմատական երիտասարդական խմբավորումների մի քանի հարյուր ակտիվիստներ, որոնց մեջ եղել են նաեւ սկինհեդներ, երթ են անցկացրել Հին Արբատ փողոցով եւ փորձել են ճեղքել ոստիկանների կազմած շղթան:

Ռուսաստանում այսօր տոնում են Ազգային միաբանության օրը, որի հետ կապված ծայրահեղ աջ կողմնորոշումներ ունեցող քաղաքական ուժերը եւ ազգայնական երիտասարդական խմբավորումները մի շարք մասսայական միջոցառումներ են կազմակերպել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG