Մատչելիության հղումներ

Մալեւիչի կտավը վաճառվել է ռեկորդային գնով


Նյու Յորքի Sotheby’s աճուրդում ռուս նկարիչ Կազիմիր Մալեւիչի «Սուպրեմատիստ կոմպոզիցիա» կտավը երեկ վաճառվել է 60 միլիոն դոլարով` որը ռուս ավանգարդ նկարչի գործերի համար երբեւէ վճարված ամենամեծ գումարն է:

Գույնզգույն երկրաչափական առարկաներ պատկերող «Սուպրեմատիստ կոմպոզիցիա» կտավի համար 8 տարի առաջ առաջարկել էին 17.1 միլիոն դոլար:

Գնորդի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Կտավը վաճառքի էին հանել Մալեւիչի ժառանգները:

Ռուսական ավանգարդ նկարիչ Կազիմիր Մալեւիչի ամենահայտնի կտավը «Սեւ քառակուսին» է` որն իրենից ներկայացնում է սպիտակ ֆոնի վրա նկարված սեւ քառակուսի` 79,5 սանտիմետր լայնքով եւ նույնքան երկարությամբ քառակուսի կտավի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG