Մատչելիության հղումներ

logo-print

Բարաք Օբաման եւս մեկ անգամ վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումը


Նոյեմբերի 4-ին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններից օրեր առաջ Բարաք Օբամայի նախընտրական գրասենյակը եւս մեկ անգամ վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումը։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` անցած շաբաթավերջին դեմոկրատ թեկնածուի գրասենյակի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «1915-23 թվականներին Օսմանյան կայսրության կողմից գործադրված Հայոց ցեղասպանության հետեւանքով տեղահանվել են մոտ երկու միլիոն հայեր, եւ տեղահանվածներից շուրջ մեկեւկես միլիոնը սպանվել են: Բարաք Օբաման գտնում է, որ մենք պետք է ճանաչենք այդ ողբերգական իրողությունը եւ հետեւողականորեն սատարում է ԱՄՆ-Հայաստան այնպիսի հարաբերությունները, որոնք նպաստում են մեր ընդհանուր անվտանգությանը եւ ամրապնդում են ժողովրդավարությունը Հայաստանում»:

Հայտարարությունն ընդգծում է նաեւ, որ Օբաման հանդես է գալիս Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունման օգտին «եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է ցեղասպանությունը ճանաչելու խոստման հերթական վերահաստատումը Բարաք Օբամայի կողմից եւ վստահեցրել, որ կազմակերպության բոլոր կառույցները Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում կշարունակեն դեմոկրատ թեկնածուի ընտրությանը նպաստելու իրենց ջանքերը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG