Մատչելիության հղումներ

Վիկ Դարչինյանը աշխարհի չեմպիոն դարձավ բոլոր երեք վարկածներով


Ավստրալիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը շաբաթ օրը կայացած մենամարտի 9-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մեքսիկացի Քրիստիան Մայջարեսին, թեթեւագույն` 52,1 կիլոգրամ քաշային կարգում դառնալով աշխարհի չեմպիոն բոլոր երեք` IBF, WBC եւ WBA վարկածներով:

Հաղթանակի շնորհիվ Դարչինյանը, ով արդեն իսկ աշխարհի չեմպիոն էր IBF (International Boxing Federation) վարկածով, Մայջարեսից նվաճեց նաեւ WBC (World Boxing Council) եւ WBA (World Boxing Association) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

«Ֆրանսպրես» գործակալությունը նշում է, որ 32-ամյա հայազգի բռնցքամարտիկը ագրեսիվ եւ հարձակողական ոճով անցկացրեց Կալիֆորնիայի Քարսոն քաղաքում կայացած մենամարտը հենց սկզբից, ինչին մեքսիկացի մարզիկը ի վիճակի չեղավ դիմակայել, եւ 9-րդ ռաունդի երրորդ րոպեին ձախից հասցված ուժեղ հարվածը դրեց հանդիպման վերջակետը:

Սա Մայջարեսի առաջին պարտությունն էր նրա վերջին 26 հանդիպումներում` 2002 թվականից ի վեր, իսկ Դարչինյանի 31-րդ հաղթանակը եւ նոկաուտով ավարտած 25-րդ մենամարտը:

Հայազգի բռնցքամարտիկը մինչ օրս միայն մեկ պարտություն է կրել:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG