Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հռչակագիր


Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները այսօր Մոսկվայում հռչակագիր են ստորագրել` պատրաստակամություն հայտնելով շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունները` որպես կարգավորման հիմք ընդունելով 2007 թվականի նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Մադրիդում առաջարկված սկզբունքները։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախ մասնակցել են ?դեմառդեմ? ֆորմատով կայացած երկկողմ բանակցությունների, այնուհետեւ երկու նախագահներին միացել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

Կայացած հանդիպումների արդյունքում ստորագրվել է հինգ կետերից բաղկացած հռչակագիր։

Այս փաստաթղթով Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղարար բանակցությունների շարունակման կարեւորությունը եւ պարտավորվել են համապատասխան քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ։

Կողմերը նաեւ նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը պետք է ուղեկցվի «իրավականորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքների» ընդունմամբ։


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG