Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները


Ուրբաթ երեկոյան Մոսկվայում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, երեք նախարարների հանդիպման նպատակն էր «նախապատրաստել նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը` Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG