Մատչելիության հղումներ

Իրանի վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողել քրդերի իրավունքների պաշտպանի դատավճիռը


Իրանի վճռաբեկ դատարանը այսօրվա վճռով անփոփոխ է թողել քրդերի իրավունքների պաշտպանության ակտիվիստ եւ լրագրող Մոհամեդ Կաբուդվանդի` 11 տարվա ազատազրկման դատավիռը:

Կաբուդվանդը դատապարտվել է «ազգային անվտանգությանը դեմ գործելու» համար:

Դատապարտյալի փաստաբան Նազրին Սոթուդեն ասել է, որ վճռաբեկ դատարանի վճիռը ներկայանում է որպես «ահազանգ Իրանում իրավունքների այլ ակտիվիստների համար»:

Կաբուդվանդը երեք տարի առաջ հիմնադրել է Կուրդիստանի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG