Մատչելիության հղումներ

Պլովդիվի հայկական եկեղեցին տոնում է օծման 180-ամյակը


Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին այսօր տոնում է իր հիմնադրման ու օծման 180-ամյակը:

Պլովդիվի ռադիոյի տեղեկացմամբ, տոնական արարողություններն սկսվելու են տեղի տրամատիկական թատրոնում կայանալիք համերգով:

Վաղը Սուրբ Գեւորգ եկեղեցում տոնական կմատուցի Բուլղարիայում հա առաքելական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Մարտիկյանը: Պատարագի ընթացքում կհրապարակվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձը:

Պլովդիվը բավականին մեծ հայկական համայնք ունեցող Բուլղարիայի ամենահայաշատ քաղաքն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG