Մատչելիության հղումներ

Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների բարելավումը մեծ հնարավորություններ կստեղծի


Թուրքիայի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող երկարամյա տարաձայնությունները կարող են հաղթահարվել:

Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը այսօր տեղեկացրել է, որ իր երկիրը հետեւողական է լինելու տարածաշրջանում խաղաղության հաստատելու գործում:

«Այս երկու ասպարեզում էլ [Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների] հնարավոր են արագ փոփոխություններ», - նշել է Ալի Բաբաջանը` Ստամբուլում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական ֆ?որումի ժամանակ:

Բաբաջանի հավաստիացմամբ` Թուրքիան պատրաստ է օգտագործել «հավասարակշող ուժ»-ի դերում հանդես գալու իր հնարավորությունը եւ աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:

«Առեւտրի, հաղորդակցման ոլորտի, տրանսպորտի եւ էներգետիկայի ասպարեզներում հսկայական հնարավորություններ կբացվեն: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորին չափ շուտ կայունացնենք իրավիճակը», - ասել է Բաբաջանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG