Մատչելիության հղումներ

Ռուսական ռուբլու փոխարժեքը գալիք տարիներին «ազատ կլողա»


Ռուսական ռուբլու փոխարժեքն այժմ գնանշվում է դոլարի եւ եվրոյի արժեքների համադրությամբ եւ փոխարժեքի 4 տոկոս շեղումների դեպքում երկրի Կենտրոնական բանկը քայլեր է ձեռնարկում` ազգային դրամի արժեքը հանկարծակի շեղումներից պաշտպանելու ուղղությամբ:

Այսօր Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Սերգեյ Իգնատեւը տեղեկացրել է, որ առաջիկա չորս տարիների ընթացքում անցում կկատարվի դեպի ազգային դրամի «ազատ լողացող փոխարժեք»-ը` այդպիսով նվազեցնելով ռուբլու կախումը այլ փոխարժեքներից:

Նավթի գների նվազմանը զուգընթաց Ռուսաստանում աճում է պահանջարկը դոլարի եւ եվրոյի նկատմամբ: Վերջին շաբաթներին Ռուսաստանը միլիոնավոր դոլարներ է ծախսում ռուբլու փոխարժեքը կայուն պահելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG