Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահը նժույգների մասին գիրք է հրատարակել


Թուրքմենստանի իշխանությունները այսօր շքեղ միջոցառմամբ նշել են երկրի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուխամեդովին վերագրվող «Ահալտեկե նժույգը` մեր հպարտությունը եւ փառքը» գրքի լույս ընծայումը:

Գրքում ներկայացված է ձիերի հայտնի ցեղատեսակի երկուհազարամյա պատմությունը:

Բերդիմուխամեդովը, ով մինչեւ քաղաքական գործունեությամբ զբաղվելը ատամնաբույժ էր, նախկինում հայտնի չի եղել որպես նժույգների գիտակ: Քննադատները պնդում են, թե գրքի հեղինակը նա չէ, եւ այն վերագրվում է նախագահին` նրա անձի պաշտամունքին զարկ տալու նպատակով:

Թուրքմենստանի նախկին նախագահ Սափարմուրադ Նիյազովը հայտնի էր տարբեր թեմաներով հրատարակած մի շարք գրքերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG