Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը կկայանա նոյեմբերի 1-ին Մոսկվայում: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Նոյեմբերի 2-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ:

Ինչպես այսօր Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, վաղը Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների նախապատրաստական հանդիպումը: Հաջորդ օրը երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Մինսկի խմբի համանախագահների հետ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG