Մատչելիության հղումներ

Ղարաբաղը օրենքներ է ընդունում պետական խորհրդանիշերի մասին


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունել է չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրինագծերը:

Նախագծերի քննարկումը պայմանավորված է Ղարաբաղի պետական խորհրդանիշերի կարգավիճակն օրենքի մակարդակի հասցնելու սահմանադրական պահանջով։

Օրենքների ընդունմամբ, որպես անցումային դրույթներ, ուժը կորցրած են ճանաչվելու Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահության համապատասխան որոշումները։

Չճանաչված հանրապետության Սահմանադրությունը ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG