Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները ողջունում է Ռուսաստանի նախաձեռնությունը


Միացյալ Նահանգները ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցություններ կազմակերպելու` Ռուսաստանի նախաձեռնությունը:

«Մենք ուրախ ենք, որ Մոսկվան հանդես է եկել այս նախաձեռնությամբ: Հուսով ենք, որ նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի», - «Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ` երեկ լրագրողներին ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմաքը:

Նոյեմբերի 2-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ:

Նման հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահը, ով հոկտեմբերի 21-ին Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ, մասնավորապես, ասել էր. - «Հույս ունեմ, որ ամենամոտ ապագայում կկայանա երեք նախագահների հանդիպումը, որպեսզի շարունակենք այս [ղարաբաղյան] թեմայի քննարկումը: Հույս ունեմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG