Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վավերացրեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ պայմանագրերը


Պետդուման այսօր վավերացրել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ կնքված պայմանագրերը, որոնցով Ռուսաստանը հնարավորություն է ստանում զորքեր տեղակայել այդ շրջաններում:

Պաշտոնական Մոսկվան Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է օգոստոսին` վրաց-ռուսական կարճատեւ պատերազմից հետո:

Պայմանագրերը, որոնցով նախատեսվում է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղակայել 3,8-հազարական թվակազմով ռուսական զորքեր, ստորագրվել են անցած ամիս:

Վրաստանի հետ պատերազմը եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից մեծ լարվածություն են մտցրել Արեւմուտքի հետ պաշտոնական Մոսկվայի հարաբերություններում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG