Մատչելիության հղումներ

Արգենտինայի ֆուտբոլի ??ֆեդերացիան երեկ որոշել է երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ նշանակել Դիեգո Արմանդո Մարադոնային:

Բոլոր լրատվամիջոցները անակնկալ են համարում նշանակումը, քանի որ լեգենդար ֆուտբոլիստը չունի մարզչի ոչ վկայական, ոչ էլ անհրաժեշտ փորձ:

Հավաքականի ղեկավարությունում է լինելու նաեւ դոկտոր Կարլոս Բիլարդոն, ում ղեկավարության ներքո Արգենտինայի հավաքականը 1986 թվականին նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Սակայն նա հայտարարել է, որ թիմը մարզելու է Մարադոնան:

Մարադոնան որպես մարզիչ պաշտոնապես կներկայացվի վաղը, երբ նա տոնելու է իր ծննդյան 48-ամյակը:

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար անդամ, հայազգի Նորայր Նագիսը կողմ է քվեարկել Մարադոնայի նշանակմանը:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG