Մատչելիության հղումներ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գների նվազում է արձանագրում


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ամենօրյա մոնիտորինգը վերջին օրերին հայաստանյան շուկայում մի քանի ապրանքատեսակների գների նվազում է արձանագրել:

Դրանք, հանձնաժողովի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն, հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներ են եւ այն շուկաները, որտեղ հանձնաժողովի ուղարկած նյութերի հիման վրա պետեկամուտների կոմիտեն վերահսկողական գործողություններ եւ որոշակի միջոցառումներ է իրականացրել:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, միջազգային շուկայում բենզինի գնի 20 տոկոսով նվազման պարագայում Հայաստանում տեղի է ունեցել գնի համահունչ նվազում մոտ 20 տոկոսով` 80 դրամ:

Բրնձի շուկա մուտք են գործել նոր տնտեսվարող սուբյեկտներ, եւ արդյունքում, ինչպես նաեւ պայմանավորված միջազգային գներով` մոնիտորինգի ենթակա մի շարք առեւտրի կետերում բրնձի գինն իջել է մինչեւ 80 դրամով:

Հանձնաժողովի վարույթից հետո ալյուրի գինն իջել է եւս 10-15 դրամով, եւ այժմ ալրաղացներից ալյուրը կարելի է ձեռք բերել կիլոգրամը 205-210 դրամով:

Շինարարական նյութերի մոտ 20 տոկոսով գների նվազում է արձանագրվել, ինչպես եւ միջազգային շուկայում:

Հացի շուկայում եւս գնի նվազման միտումներ նկատվում են` մոնիտորինգի ենթակա որոշ առեւտրի կետերում 10-20 դրամով հացի գինը նվազել է, սակայն հանձնաժողովը դա բավարար չի համարում եւ չի գնահատում որպես ալյուրի գներին համահունչ նվազում:

Հացի շուկայում հանձնաժողովի վարույթը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG