Մատչելիության հղումներ

Պակիստանում երկրաշարժի հետեւանքով առնվազն 169 մարդ է զոհվել


Առնվազն 169 մարդ է զոհվել այսօր առավոտյան Պակիստանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով:

Պաշտոնյաների վկայությամբ` փրկարարները արդեն 160 դիակ են դուրս բերել Բալուչիստան նահանգում ավերված շինությունների փլատակներից, բայց մտավախություններ կան, որ զոհերի թիվը ավելի մեծ է:

Ըստ հաղորդագրությունների` տարերային աղետի հետեւանքով ավերվել են հարյուրավոր տներ, ամենաշատը տուժել է Զիարաթ քաղաքի շրջանը:

6,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել արեւածագից առաջ` նահանգային մայրաքաղաք Քեթայից շուրջ 60 կիլոմետր հեռավորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG