Մատչելիության հղումներ

Նախագահների եռակողմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին Մոսկվայում


Համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, նոյեմբերի 2-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը:

Հանդիպման օրակարգում կլինեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հոկտեմբերի 21-ին Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ, մասնավորապես, ասել էր. - «Հույս ունեմ, որ ամենամոտ ապագայում կկայանա երեք նախագահների հանդիպումը, որպեսզի շարունակենք այս [ղարաբաղյան] թեմայի քննարկումը: Հույս ունեմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG