Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նոր կառավարությունը եւս կգլխավորի Արթուր Ռասիզադեն


Ադրբեջանի խորհրդարանը այսօր վարչապետի պաշտոնում հաստատել է Արթուր Ռասիզադեին, ում թեկնածությունը առաջադրել էր երկրի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Նովոստի - Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ` Ռասիզադեի հաստատմանը կողմ է քվեարկել 101, դեմ` 2 պատգամավոր, եւս մեկ պատգամավոր ձեռնպահ է քվեարկել:

73-ամյա Արթուր Ռասիզադեն գլխավորում էր նաեւ երկրի նախկին կառավարությունը: Հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններից հետո Իլհամ Ալիեւը լուծարել է կառավարությունը, եւ Ռասիզադեն դարձել էր վարչապետի պաշտոնակատար:

Ադրբեջանական կոմկուսի նախկին ֆունկցիոներ Արթուր Ռասիզադեն երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել հետխորհրդային Ադրբեջանի կառավարությունում: Նա երկրի առաջին փոխվարչապետն է եղել 1986-92 թվականներին,1996 թվականին:

1996 թվականի նոյեմբերին Ռասիզադեն նշանակվել է վարչապետ, 2003 թվականի օգոստոսին զիջել է այդ պաշտոնը Իլհամ Ալիեւին, իսկ վերջինիս` նախագահ ընտրվելուց հետո վերստին ստանձնել է գործադիր իշխանության ղեկավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG