Մատչելիության հղումներ

Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը չեն ավելանա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այժմ ստանում է ամսական 400 հազար դրամ աշխատավարձ: Հայաստանի թիվ երկու պաշտոնյան` Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը ստանում է 350 հազար դրամ ամսական: Նույնքան աշխատավարձ են ստանում վարչապետն ու Սահմանադրական դատարանի նախագահը: Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ստանում են համարժեք գումար` 325 հազար դրամ: Նախարարները ստանում են 300 հազարական դրամ:

«Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացում հաջորդ տարի նախատեսված չէ», - ասաց ?ֆինանսների նախարար Պավել Սա?ֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին: - «Բայց դա այս փուլում, երբ դեռ բյուջեի նախագիծն է քննարկվում»:

Հաջորդ տարվանից բարձրաստիճան պաշտոնյաների համար ձեռք բերվող ծառայողական մեքենաների արժեքը չպետք է գերազանցի 12 միլիոն դրամը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG