Մատչելիության հղումներ

Իրանը զինում է «ազատության բանակները»


Իրանի զինված ուժերի «Հեղափոխության պահապաններ» էլիտար կորպուսի բարձրաստիճան հրամանատար Հոսեյն Համեդանին հայտարարել է, որ իր երկիրը զինում է «ազատության բանակները» Մերձավոր Արեւելքում:

Սա առաջին դեպքն է, երբ Իրանը հաստատում է իր կողմից զենքի մատակարարումը տարբեր արմատական շարժումների:

«Հեղափոխության պահապաններ»-ի պաշտոնական կայքէջում տեղադրված մեկնաբանություններում Համեդանին չի պարզաբանել, թե ինչ ի նկատի ունի «ազատության բանակներ» ասելով:

Այդուհանդերձ, այդ տերմինը Իրանը նախկինում օգտագործել է Համաս, Իսլամական ջիհադ եւ Հըզբոլա խմբավորումների վերաբերյալ, որոնք բոլորը իրենց նպատակն են հռչակել պայքարը տարածաշրջանում Իրանի թշնամու` Իսրայելի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG