Մատչելիության հղումներ

Ավելի քան 3 միլիոն ռուսաստանցիներ թմրամոլներ կամ հարբեցողներ են


Ռուսաստանի քաղաքացիներից ավելի քան 3 միլիոնը տառապում են նարկոլոգիական խախտումներից, նրանց ճնշող մեծամասնությունը ալկոհոլային կախվածություն ունի: Այս տվյալներն է այսօր հրապարակել Ռուսաստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությունը:

Ըստ նախարարության մասնագիտացված հաստատությունների պաշտոնական տվյալների` ալկոհոլային կախվածություն ունեն 3 միլիոն նարկոլոգիական հիվանդների 82,7 տոկոսը, 16 տոկոսը` թմրամիջոցներ, իսկ 1,3 տոկոսը` տոքսիկ նյութեր օգտագործողներ են:

Բնակչության կողմից ալկոհոլի օգտագործման մակարդակով Ռուսաստանը առաջին տեղն է գրավում աշխարհում` տարեկան 18 լիտր մեկ մարդու հաշվով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` մասնագետներին առանձնապես մտահոգում է ալկոհոլային կախվածության տարածվածությունը դեռահասների շրջանում: Բժիշկների կարծիքով, հեռուստագովազդը, անչափահասների համար գարեջրի, ալկոհոլային կոկտեյլների մատչելիությունը` չնայած պաշտոնապես գործող արգելքին, հանգեցնում է վաղ տարիքից սպիրտային խմիչքների օգտագործմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG