Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Լոնդոն


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը երկօրյա այցով կմեկնի Մեծ Բրիտանիա:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը Լոնդոնում հանդիպումներ կունենա Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության պետական քարտուղար Դեւիդ Միլիբենդի, պետական նախարար եւ Եվրոպայի հարցերով նախարար Քերոլին Ֆլինտի հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհյուրընկալվի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, ուր հանդիպում կունենա Համայնքների պալատի հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործակցության պատգամավորական խմբի անդամների հետ:

Նախատեսված Է նաեւ Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatam House), որը համարվում է Եվրոպայի խոշոր գիտական եւ փորձագիտական կենտրոններից մեկը:

Այցելության շրջանակներում նախարարը հանդիպում կունենա բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG