Մատչելիության հղումներ

Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Ռումինիա


Ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը այսօր մեկնել է Ռումինիա` կատարելու Յաշ քաղաքի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաօծման արարողությունը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` ավելի քան վեց դար առաջ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է Ռումինիայի պետական միջոցներով:

Այցի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում կունենա նաեւ Ռումին ուղղափառ եկեղեցու պետ Դանիել պատրիարքի հետ:

Ռումինիայի հայոց թեմ հովվապետական այցից հետո Վեհափառը կմեկնի Մոլդովա, ուր հանդիպում կունենա հայ համայնքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG