Մատչելիության հղումներ

Հայաստանը ստանձնեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը


Հայաստանը ստանձնել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) նախագահությունը` մինչեւ 2009 թվականի ապրիլի վերջը:

Ալբանիայի արտգործնախարար Լուլզիմ Բաշայի կողմից Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ՍԾՏՀ-ի նախագահության հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է երեկ Տիրանայում` կազմակերպության արտգործնախարարների նիստի ավարտին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախարարների հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, նշել է, որ ՍԾՏՀ-ն բարեփոխումների կարիք է զգում կազմակերպության արդյունավետության բարձրացման համար, եւ կազմակերպության անդամ երկրները պետք է համատեղ ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ:

Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Էդվարդ Նալբանդյանն առանձնացրել է հետեւյալ ուղղությունները` ՍԾՏՀ-ի եւ միջազգային կազմակերպությունների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացում, էներգետիկ ոլորտում համագործակցության խթանում, տարածաշրջանային տրանսպորտային եւ հաղորդակցման ենթակառուցվածքների զարգացում եւ բնապահպանական ոլորտում համագործակցության խորացում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG