Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման երկրների մեծ մասում լրագրողները հետապնդումների են ենթարկվում


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման 20 երկրներից 15-ը տեղ են զբաղեցնում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած` մամուլի ազատության 2008 թվականի ցուցիչի երկրորդ կեսում: Մի քանիսն էլ, այդ թվում` Իրանը, Բելառուսը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը, աղյուսակի ամենաներքեւում են, ինչը վկայում է այդ երկրներում խոսքի ազատության գրեթե իսպառ բացակայության մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման երկրներից Բոսնիա եւ Հերցեգովինան 173 երկրների աղյուսակի 36-րդ տեղում է, Մակեդոնիան` 42-րդ, Մոնտենեգրոն` 53-րդ, Կոսովոն` 58-րդ, Սերբիան` 64-րդ, Ուկրաինան` 87-րդ, Մոլդովան` 98-րդ, Հայաստանը` 102-րդ, Տաջիկստանը` 106-րդ, Ղրղըզստանը` 111-րդ, Վրաստանը` 120-րդ, Ղազախստանը` 125-րդ, Ռուսաստանը` 141-րդ, Ադրբեջանը` 150-րդ, Բելառուսը` 154-րդ, Աֆղանստանը` 156-րդ, Իրաքը` 158-րդ, Ուզբեկստանը` 162-րդ, Իրանը` 166-րդ, եւ Թուրքմենստանը` 171-րդ:

«Այս արժեքավոր զեկույցը ցույց է տալիս, թե ինչ մարտահրավերների են ամեն օր բախվում մեր թղթակիցները, որոնցից շատերը տառացիորեն վտանգում են իրենց կյանքը` մամուլի ազատությունից զուրկ վայրերում մարդկանց անաչառ լուրեր եւ տեղեկատվություն հաղորդելու համար», - հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը` հավելելով. - «Դրանից [զեկույցից] պարզ է դառնում, որ մամուլի ազատության ամենամեծ մակարդակն ունեցող երկրները նաեւ ամենակայունն են: Դա նշանակում է, որ մեր աշխատանքը ամբողջ աշխարհում առավել քան կարեւոր է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG