Մատչելիության հղումներ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2008-10 թվականներին 975 միլիոն դոլար է տրամադրելու Վրաստանին` որպես փոխառություն եւ ներդրումներ:

Այսօր հրապարակած հայտարարությունում բանկը տեղեկացնում է, որ ֆինանսավորման մեծ մասը հատկացվելու է ռուս - վրացական պատերազմի հետեւանքների հաղթահարմանը եւ երկրի նկատմամբ օտարերկրյա ներդրողների վստահության վերականգնմանը:

Երեկ Բրյուսելում կայացած համաժողովում միջազգային դոնորները խոստացել են օգոստոսյան հնգօրյա պատերազմի հետեւանքների վերացման նպատակով 4,55 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Վրաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG