Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը հաստատում է զինապարտության օրենքի սպասվող փոփոխության մասին լուրերը


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հաստատեց այն տեղեկությունները, որ կառավարությունը զինապարտության մասին օրենքում փոփոխություններ է պատրաստում, որոնց համաձայն` 18 տարին լրացած երիտասարդները կզորակոչվեն բանակ:

«Առաջարկություններ եղել են` ե’ւ մեր կողմից, ե’ւ կրթության նախարարության կողմից: Կարծում եմ, որ մեր կողմից ճիշտ է այն առումով, որ բոլորը, հավասարաչափ, իրենց պարտքը կտան հայրենիքի համար, կրթության նախարարության կողմից էլ ճիշտ է, որովհետեւ այստեղ կրթությունը կշահի` չեն փորձի կրթության տարբեր ատյաններում սովորելու պատճառով խուսափել զինծառայությունից եւ նաեւ ազդել կրթության ընդհանուր մակարդակի վրա», - ասաց նախարարը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

Այդպիսի օրինագիծ, ըստ Սեյրան Օհանյանի, մշակվել է եւ շրջանառության մեջ է դրվել, այժմ քննարկումներ են ընթանում:

Նախարարը չորեքշաբթի օրը խորհրդարանում ներկայացնում էր պաշտպանության մասին նոր օրենքի նախագիծը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG