Մատչելիության հղումներ

Բերդում կնշանակվեն քաղաքապետի նոր ընտրություններ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի եւ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանի մասնակցությամբ թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում այսօր անցկացված վերահաշվարկի արդյունքում, Տավուշի Բերդ քաղաքում նշանակվելու են քաղաքապետի նոր ընտրություններ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում տեղադրված նախնական տվյալների համաձայն` կիրակի օրը անցկացված ընտրություններում Բերդի քաղաքապետի անկուսակցական թեկնածու Հմայակ Ադամյանը ստացել էր 1676 ձայն, իսկ Բերդի գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Անդրանիկ Շառյանը` 1715 ձայն:

Ըստ նախնական տվյալների երկու թեկնածուների հավաքած ձայների տարբերությունը կազմում էր 39, սակայն այսօր կայացած վերահաշվարկի արդյունքում այդ տարբերությունը հասավ 2-ի, մինչդեռ գրանցված անճշտությունների թիվը 26-ն է: Նման դեպքերում Ընտրական օրենսգիրքը նախատեսում է անցկացնել վերաքվեարկություն:

Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սմբատ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Բերդում պետք է նշանակվեն նոր ընտրություններ:

Վերահաշվարկ պահանջելու առիթ էին դարձել երկու տեղամասում արձանագրված միջադեպերը, որոնց կապակցությամբ Տավուշի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG