Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մեկնում է Տիրանա, որտեղ հոկտեմբերի 23-ին կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 19-րդ հանդիպմանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նիստի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդես կգա ելույթով:

ՍԾՏՀ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG