Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը սառեցնում է խորհրդարանը լուծարելու մասին իր հրամանագիրը


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն որոշել է ժամանակավորապես սառեցնել երկրի խորհրդարանը լուծարելու վերաբերյալ հոկտեմբերի 9-ի իր հրամանագիրը` Գերագույն ռադային հակաճգնաժամային օրենքներ ընդունելու հնարավորություն տալու նպատակով:

Երկուշաբթի երեկոյան հանդես գալով հեռուստաուղերձով` Յուշչենկոն հայտարարել է, թե որոշել է նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հետաձգել մեկ շաբաթով` մինչեւ դեկտեմբերի 14-ը:

Գերագույն ռադան լուծարելու եւ դեկտեմբերի 7-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին հրամանագիրը Ուկրաինայի նախագահը ստորագրել էր, քանի որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը սահմանված ժամկետում նոր կոալիցիա չձեւավորեցին:

Ուկրաինայի կառավարող կոալիցիան փլուզվել է անցած ամիս, երբ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դաշինքը միացել էր ռուսամետ ուժերի ներկայացրած` երկրի նախագահի լիազորությունները սահմանափակող օրինագծին:

Տիմոշենկոն ընդդիմանում է Գերագույն ռադայի լուծարմանը եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG