Մատչելիության հղումներ

logo-print

«Մարտի 1»-ի հանձնաժողովի գործունեությունը երկարաձգելու հարցը ընդգրկվեց խորհրդարանի օրակարգում


Այսօր Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում ընդգրկվեց մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը եւս երկու ամսով երկարաձգելու հարցը: Ըստ ամիսներ առաջ ընդունված որոշման` այսօր լրանում է այդ հանձնաժողովի գործունեության ժամկետը:

«Մարտի 1»-ի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի խոսքերով` գործի ծավալները շատ մեծ են, եւ հանձնաժողովն աշխատանքը ավարտին հասցնելու խնդիր ունի: Ավելացվող երկու ամսում նաեւ նախատեսվում է ստեղծել հետընտրական իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբ:

Հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու հարցը խորհրդարանը կորոշի վաղը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG