Մատչելիության հղումներ

Ճապոնիան, Թուրքիան, Ավստրիան, Մեքսիկան եւ Ուգանդան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվել են կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամներ` 2009-10 թվականների համար:

Անվտանգության խորհրդում 5 տեղերին հավակնում էին 7 երկրներ` այդ թվում Իրանը եւ Իսլանդիան:

Գլխավոր ասամբլեան ամեն տարի ընտրում է Անվտանգության խորհրդի 5 նոր անդամների:

Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, որոնք ունեն վետոյի իրավունք: Խորհրդի մյուս 10 անդամները փոփոխվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG