Մատչելիության հղումներ

Արշակ Բանուչյանի դեմ գործը կարճվեց


Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը երեկ կարճել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դեմ փետրվարին հարուցված քրեական գործը:

Բանուչյանը մեղադրվում էր նախագահական ընտրություններում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ, սակայն մեղադրանք առաջադրելուց 7 ամիս անց Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել գործը կարճել «հանցագործության կատարմանը Արշակ Բանուչյանի մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով»:

Մատենադարանի փոխտնօրենը 4 ամիս կալանքի տակ էր, այնուհետեւ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել էր երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արշակ Բանուչյանը հայտարարեց, թե սա ցույց է տալիս, որ Հատուկ քննչական ծառայությունն այդպես էլ չկարողացավ իր վրա «գործ սարքել»:

«Վերջին հաշվով, մնացած տղաներն էլ, որ այժմ գտնվում են կալանավայրում, վաղ թե ուշ արդարացվելու են», - վստահեցրեց Մատենադարանի փոխտնօրենը` հավելելով. - «Ճիշտ է, 37 թվականին էլ շատ մարդիկ դատապարտվեցին, աքսորվեցին, բայց ժամանակը ցույց տվեց, թե այդ մարդիկ ինչ մարդիկ էին»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG