Մատչելիության հղումներ

Երեւանից բուհեր դիմում է շրջանավարտների 40, իսկ մարզերից` միայն 20 տոկոսը


«Ավագ դպրոցների ցանցի ստեղծմամբ ապահովելու ենք կրթության որակի համաչափ զարգացումը: Սակայն պետք է նշենք, որ ավագ դպրոցները մեծ ֆինանսական ծախսեր են պահանջում, այդ իսկ պատճառով գյուղերի մեծ մասում դրանք չեն ստեղծվի, իսկ տեղի դպրոցներն էլ կաշխատեն նույն համակարգով», - ասաց Եսայանը:

Նա տեղեկացրեց, որ իրար մոտ գտնվող գյուղերից մեկում կստեղծվի մեկ ավագ դպրոց, իսկ աշակերտներին տեղափոխելու համար պատրաստ են նաեւ անվճար տրանսպորտ տրամադրել:

Յուրաքանչյուր աշակերտի ուսմանը պետբյուջեից հատկացվող գումարները, ըստ Բագրատ Եսայանի, ավագ դպրոցների համար պետք է ավելացվեն, քանի որ որակյալ կրթություն ապահովելու համար պետք է համապատասխան ուսումնամեթոդական բազա, առաջատար մասնագետներ:

«Այդ գումարներով մենք պետք է վերապատրաստենք ավագ դպրոցներում դասավանդող ուսուցիչներին, քանի որ նրանց գիտելիքների մակարդակը մեզ չի բավարարում», - ասաց փոխնախարարը:

2009 թվականին կստեղծվեն եւս 42 ավագ դպրոցներ, իսկ գործընթացն ամբողջությամբ կավարտվի միայն 2011 թվականին, երբ կունենանք 150 եռամյա ավագ դպրոցներ:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG