Մատչելիության հղումներ

logo-print

Պետդեպարտամենտ. «Ադրբեջանում նախորդ ընտրությունների համեմատ եղան որոշ բարելավումներ»


Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը երեկ ուշ երեկոյան ողջունել է Ադրբեջանում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ընտրությունները եւ միաժամանակ նշել է թերությունների մասին:

«Մենք շնորհավորում ենք Ադրբեջանի ժողովրդին այս ընտրություններն անցկացնելու եւ նախորդ ընտրությունների համեմատությամբ որոշակի բարելավումներ ապահովելու կապակցությամբ», - ասել է ամերիկյան արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Շոն ՄըքՔորմաքը եւ հավելել. - «ԵԱՀԿ-ն այժմ պատրաստում է այս ընտրություններին վերաբերող մի շարք զեկույցներ, եւ քանի որ գնահատելու գործընթացը դեռ շարունակվում է, ես կարող եմ տալ միայն ընդհանուր մեկնաբանություն` դա բարելավում էր, սակայն առջեւում դեռ կա անելիք»:

Իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության կողմից առաջադրված 46-ամյա Իլհամ Ալիեւը, իր համար երկրորդ նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, ստացել է քվեների շուրջ 89 տոկոսը:

ԵԱՀԿ-ի դիտորդները նույնպես նշել են, որ կա առաջխաղացում, եւ, այնուամենայնիվ, ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:

«Մեր ընդհանուր եզրակացությունն այն է, որ երեկվա նախագահական ընտրություններում հիմնականում գրանցվել է նշանակալից առաջխաղացում, սակայն դրանք չեն համապատասխանել երկրի ստանձնած բոլոր պարտավորություններին», - ասել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Բորիս Ֆռլեցը եւ հավելել. - «Ընտրական գործընթացը խաղաղ էր, սակայն չկար առողջ մրցակցություն եւ մամուլի աջակցությամբ կայացած հետաքրքիր քաղաքական բանավեճ, ուստի գործընթացը չի արտացոլել բազմակարծության վրա հիմնված ժողովրդավարական ընտրության բոլոր սկզբունքները»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG