Մատչելիության հղումներ

Հայաստան է այցելել Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով գլխավոր տնօրենը


Երեկ աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Էնեկո Լանդաբուրուն:

Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության հաղորդագրության համաձայն` այցելության հիմնական նպատակն էր քննարկել Եվրամիություն - Հայաստան հարաբերությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ դրա Գործողությունների ծրագրի իրականացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր եւ «Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը»:

Այցի շրջանակներում Լանդաբուրուն հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ:

Նա հանդիպումներ է ունեցել նաեւ ընդդիմության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանի եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG