Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է


Օրվա կապակցությամբ արդեն հինգերորդ անգամ Ժուռնալիստների միությունում կայացավ «Ազդարար» մրցանակաբաշխությունը: Պարգեւատրվեցին լրագրողներ եւ հաղորդաշարեր:

Ժուռնալիստների միության «Ազդարար» մրցանակը հանձնվեց հինգ անվանակարգերում` պարբերական մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի, մարզային մամուլի եւ ֆոտոժուռնալիստիկայի բնագավառների ներկայացուցիչներին:

Պարբերական մամուլի անվանակարգում պարգեւատրվեցին «Երեւան» ամսագրի գլխավոր խմբագիր Իդա Մարտիրոսյանը եւ մարզային թերթերից` «Թալին աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Համլետ Խաչատրյանը: Մրցանակի արժանացավ նաեւ Ֆրանսիայում արդեն 84 տարի անընդմեջ տպագրվող հայալեզու «Հառաջ» թերթի խմբագրապետ Արփիկ Միսաքյանը: Հեռուստատեսության անվանակարգում` «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարը, ռադիոյի անվանակարգում` Հանրային ռադիոյի «Երեւան» ծրագիրը, ֆոտոժուռնալիստիկայի անվանակարգում` Ռուբեն Մանգասարյանը:

Մրցանակաբաշխությանը ներկա էին նաեւ նախորդ տարվա մրցանակակիրները, մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը եւ Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը: Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, շնորհավորելով լրագրողներին մամուլի օրվա առթիվ, նկատեց, որ տպագիր մամուլը չի անդրադարձել այս օրվան:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG