Մատչելիության հղումներ

Գարի Քյոսայանը Երեւանում կմատուցի ամերիկյան ջազ ստանդատներ


Առաջիկա համերգի ժամանակ կհնչեն մեծամասամբ ամերիկյան ջազ ստանդարտներ. նման ընտրություն կատարվել է` տարբերվելու համար երեւանյան նախորդ մի քանի համերգներին կատարված քյոսայանական ծրագրից:

Գարի Քյոսայանը Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 1988 թվականին եւ 1990-ին արդեն հիմնել է իր քառյակը: Ջազային քառյակի կազմը պարբերաբար փոփոխվում է, բայց Գարի Քյոսայանի հետ 18 տարի շարունակ աշխատում է անվանի սաքսոֆոնահար Գառներ Թոմասը, ում համար առաջիկա համերգն արդեն հինգերորդն է Հայաստանում:

Երգչուհիներից այս անգամ Գարի Քյոսայանին ուղեկցում է եւ համերգն իր ձայնով կզարդարի ամերիկացի հայտնի երգչուհի Ինդեյան, ում խոսքերով` «Քյոսայանի երաժշտությունը սիրո, հոգեւորի եւ ճշմարտության մասին է եւ հույսի զգացում է տալիս»:

Կոմպոզիտոր, դաշնակահար եւ երգեհոնահար Քյոսայանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում ներշնչվել է դասականներից` Բախից, Ռախմանինովից, Խաչատրյանից, իսկ ջազի դեմքերից` Մալյս Դեւիսից, Քաունտ Բեսիից, Բիլ Էվանսից ու Գիլ Էվանսից:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG