Մատչելիության հղումներ

Անսթափ ուղեւորը խուճապ է ստեղծել «Թուրքական ավիաուղիներ»-ի օդանավում


Մի անսթափ ուղեւոր այսօր խուճապ է ստեղծել Անթալիայից Սանկտ Պետերբուրգ թռչող «Թուրքական ավիաուղիներ»-ի օդանավում` հայտարարելով, թե իր մոտ ռումբ կա:

Ինչպես տեղեկացրել է ավիաընկերության խոսնակը, ազգությամբ ռուս ուղեւորը վնասազերծվել է, եւ նրա մոտ ռումբ չի հայտնաբերվել:

Միջադեպից հետո օդանավը` ավելի քան 160 ուղեւորներով, շարունակել է թռիչքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG