Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. «Հայաստանը հետեւողական է ՀԱՊԿ-ի զարգացման եւ գործունեության ակտիվացման հարցում»


Հայաստանը հետեւողական է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետագա զարգացման եւ գործունեության ակտիվացման հարցում: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում գործունեության առաջնային ուղղությունները, նախատեսվող տարաբնույթ միջոցառումներն ու դրանց հետ կապված անելիքները:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` անդրադարձ է եղել նաեւ կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքին:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG