Մատչելիության հղումներ

logo-print

«Ազատության» վիդեոսրահի հյուրերը անդրադառնում են նախագահի առաջին ուղերձին եւ դրա արձագանքներին


Ժողովրդի հետ խոսելու ընդունված տարբերակներից` ամենշաբաթյա ռադիո- կամ հեռուստաուղերձ եւ այլն, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախընտրում էր լրագրողների սահմանափակ շրջանակի հետ զրույցները: Ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը ընտրեց Ազգային ժողովում ուղերձ հրապարակելու տարբերակը: Սակայն հոկտեմբերի 2-ին նրա հրապարակած առաջին ուղերձից դժգոհությունները շատ էին` հաշվի առնելով, որ այնտեղ չխոսվեց այն միջոցի մասին, որը արդեն քանի ամիս առաջարկվում է ներքաղաքական լարվածությունը թուլացնելու համար, այն է` համաներման մասին: Այս ուղերձին եւ դրան հետեւած արձագանքներին են անդրադառնում «Ազատություն» ռադիոկայանի վիդեոսրահի հյուրերը` գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը եւ գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը: Զրույցը վարում է Աննա Իսրայելյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG