Մատչելիության հղումներ

60 տարվա ընթացքում առաջին անգամ Սիրիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Լիբանանի հետ


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը այսօր հրամանագիր է ստորագրել Լիբանանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:

Համաձայն հրամանագրի, հարեւան Լիբանանում Սիրիայի դեսպանություն է հիմնվելու` առաջին անգամ երկու երկրների անկախանալուց ի վեր անցած 60 տարիների ընթացքում:

Սիրիան միայն երեք տարի առաջ է դուրս բերել իր զորքերը Լիբանանից, որի նկատմամբ տասնամյակներ շարունակ ռազմական եւ քաղաքական գերիշխանություն ուներ:

Միջազգային հանրությունը պահանջում էր Սիրիայից ճանաչել Լիբանանի ինքնիշխանությունը` պաշտոնական կապեր հաստատելու միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG